Վրաստանն ու Թուրքիան Ախաքալաքում երկաթուղային թունել կառուցելու համաձայնագիր են ստորագրել
Վրաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ձևակերպել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգծի Ախալքալաք-Կարս հատվածում երկաթուղային թունելի կառուցման մասին համաձայնագիրը: Նշվում է, որ դա Վրաստանի տարանցիկ միջանցքի մրցունակության բարձրացման ուղղությամբ կատարված հերթական քայլն է:
Ստամբուլում տեղի է ունեցել Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Ջաբա Էբանոիձեի ու Թուրքիայի մաքսային հարցերով փոխնախարար Զիա Ալթունալդիըզի հանդիպումը, որի շրջանակներում էլ ստորագրվել է երկաթուղային թունելի կառուցման մասին համաձայնագիրը:
Վերջինս հնարավորություն է տալիս առավելագույնս պարզեցնել ֆիզիկական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների կողմից սահմանի հատման կարգը, Վրաստան ներկրվող ապրանքներն ազատել ներկրման հարկերից, սահմանին ստեղծել ժամանակավոր հսկիչ-անցագրային կոմիտե: Այդ փաստաթղթով ստեղծվել է իրավական բազա՝ երկաթուղային թունելի կառուցումը կարճ ժամանակահատվածում ավարտելու համար: