Ապացույցներ կան, որ սիրիացի ապստամբները սպանում են գերիներին. Human Rights Watch
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, թե ինքն ապացույցներ ունի, որ Սիրիայի ապստամբները խոշտանգումների են ենթարկել և սպանել իրենց մոտ գերի ընկած մարդկանց:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Սիրիայի Հալեպ քաղաքում HRW առաքելությունը հայտնում է, որ իրենց տրամադրության տակ ապացույցներ կան, որ ապստամբներն առնվազն 12 այդպիսի հաշվեհարդար են իրականացրել առևանգված մարդկանց նկատմամբ: Կազմակերպության զեկույցում նկարագրվում է ենթադրաբար «Սիրիայի ազատ բանակի» կողմից իրականացված մեկ ընտանիքի 4 անդամների սպանությունը:
Human Rights Watch-ի կարծիքով՝ շտապողականությունը, որոնցով իրականացվել են այդ հաշվեհարդարները, հակասում են ընդդիմության հայտարարություններին, թե իրենք գերիների նկատմամբ արդար դատավարություն են իրականացնում: