Գերմանիան Սուդանից ետ է կանչում իր դիվանագետներին

Գերմանիայի ԱԳՆ-ն որոշում է կայացրել հետ կանչել Սուդանում իր դեսպանատան աշխատակիցներին: Գերմանիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ Սուդանի մայրաքաղաք Խարտումում դեսպանատան անձնակազմը կրճատվել է: Բացի այդ, անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել: Այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց հանգիստ,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: Երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում հատուկ զգուշություն ցուցաբերել և խուսափել այն շրջանից, որտեղ գտնվում է Գերմանիայի դեսպանատունը:

Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն Սուդանի կառավարությունից խիստ կերպով պահանջել է ապահովել Գերմանիայի դեսպանատան անվտանգությունը: «Մենք անընդունելի ենք համարում այն փաստը, որ, չնայած օգնության մասին ժամանակին արված կոչին, մեր դեսպանատունը չի ապահովվել համարժեք պաշտպանությամբ,- ասել է նա Deutche Welle-ին:- Ես Սուդանից ակնկալում էի, որ նա լիարժեքորեն կերաշխավորի մեր դեսպանատան անձեռնմխելիությունը և մեր քաղաքացիների անվտանգությունը»:

Հիշեցնենք, որ ուրբաթ Խարտումում Գերմանիայի դեսպանատունը հարձակման էր ենթարկվել և հրդեհվել: Ցուցարարները հարձակում էին գործել նաև ԱՄՆ-ի դեսպանատան վրա, որից հետո պետդեպը տարհանել էր Սուդանի և Թունիսի իր դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմն ու նրանց ընտանիքների անդամներին: Դեսպանատանը մնացել են միայն այն աշխատակիցները, ում ներկայությունը չափազանց կարևոր է աշխատանքի համար:

Տեսանյութեր

Լրահոս