Բաժիններ՝

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ԱՆ նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանի գործը ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս