«ՎՊ, դու ոչ թե պետք ա քո համար որոշես` որ ոլորտները, այլ էդ գերակայությունները պետք ա ստուգես»
Այսօր ԲՀԿ-ի պատգամավոր Միքայել Մելքումյանը, ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով Վերահսկիչ պալատի 2011թ. հաշվետվության մասին, ասաց, որ իրենք այդ հաշվետվությանը որոշ վերապահումներով են մոտենում:
168.am-ի այն հարցին, թե որո՞նք են իր նշած վերապահումները, Մ. Մելքումյանը պատասխանեց. «ՎՊ-ն մի շարք ուղղություններով է ուսումնասիրություններ կատարել` շինարարություն, պետական հատվածի կառավարում, գնումներ, և իհարկե, եղել է սոցիալական ու առողջապահության ոլորտները: ՎՊ-ի հաշվետվության քննարկման ժամանակ ես իմ ելույթում ասացի, թե ինչ սկզբունքներով են ընտրվում ուսումնասիրության ոլորտները: Ես ասացի, որ ՎՊ-ն իրականացնում է վերահսկողական գործառույթ, որը պետական կառավարման քաղաքականության վերջին բլոկն է: Կառավարումն ունենում է հաշվառում, գնահատում, կանխատեսում, վերահսկում: Հիմա ինքը պիտի կառավարության կողմից իրականցվող պետական քաղաքականության մաս լինի: Իսկ մասը ո՞նց իմանանք` լինի՞, թե՞ չէ: Վերցնում ենք կառավարության հնգամյա ծրագիրը, տեսնում ենք, թե ի՞նչ գերակայություններ կան, և ասում ենք` ՎՊ, դու ոչ թե պետք ա ինքնին քո համար որոշես` որ ոլորտները, այլ էդ գերակայությունները պետք ա ստուգես, որպեսզի դու կանխարգելես, ոչ թե գնաս հետևանքը ստուգես, ասես` եղավ-վերջացավ` հավելագրում, գնացի…»:
Նրա խոսքով` հաշվետվությունն իրեն «մասամբ դուր եկավ, մասամբ` ոչ»: