Հռոմի պապը ժամանում է Լիբանան՝ առճակատումից հրաժարվելու հորդորով

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը այսօր եռօրյա այցով կժամանի Լիբանան։ Այցի շրջանակներում կհյուրընկալվի նաև Լիբանանի հայ կաթոլիկների պատրիարքական Զմմառի վանքը:

Վատիկանը հաղորդում է, որ Պապի այցը հոգեւոր երկխոսության նպատակ ունի։ Դա անհրաժեշտ է դարձել հատկապես Սիրիայում ընթացող պատերազմի` Լիբանան ներթափանցելուց հետո։

Հռոմի պապը հանդես կգա սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարությամբ։

Լիբանանի իշխանությունները անվտանգության խիստ միջոցներ են կիրառում Պապի այցի կապակցությամբ, տեղեկացնում է «Ազատություն»  ռադիոկայանը։

Բենեդիկտոս 16-րդը  Զմմառի վանքում օծելու է Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձանը՝ նվիրված հայ գրատպության 500-ամյակին:

Միաժամանակ՝ ըստ 1-in.am-ի՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը չի հանդիպի Բենեդիկտոս 16-րդի հետ, քանի որ մեկնել է Սարաևո՝ մասնակցելու միջազգային միջկրոնական համագումարին, որտեղ հայրապետը համագումարին ելույթ ունի, և Անթիլիաս է վերադառնալու սեպտեմբերի 17-ին:

Տեսանյութեր

Լրահոս