Տավուշի մարզում հովիվի անհետանալու փաստով քրեական գործ է հարուցվել

Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 2-ին 71-ամյա Ասքանազ Մելիքյանի անհետ կորելու կապակցությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով: Որոնողական աշխատանքները մինչ այս պահը շարունակվում են, ու կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ որ նրան չգտնեն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ավելի վաղ 168.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 2-ին Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա Ասքանազ Մելիքյանը վաղ առավոտյան նախիրը տարել էր  հանդամաս եւ չէր վերադարձել:

Տեսանյութեր

Լրահոս