Անջելինա Ջոլին Թուրքիայում հանդիպել է սիրիացի փախստականներին
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն կոմիսարիատի հատուկ ներկայացուցիչ Անջելինա Ջոլին ժամանել է Թուրքիա` հանդիպելու Սիրիայի հետ սահմանակից Քիլիս քաղաքում ապաստանած սիրիացի փախստականների հետ:
«Արմենպրեսը»` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, նշում է, որ Ջոլին և ՄԱԿ-ի փախստականների գծով բարձրագույն կոմիսար Անտոնիո Գուտերեսը սեպտեմբերին 12-ին հանդիպել են վրանային ավանում բնակվող սիրիացի փախստականներին: Նրանք ծանոթացել են փախստականների համար ստեղծված կենսապայմաններին և կեսօրին ճաշել նրանց հետ:
Թուրքական կողմն աննախադեպ անվտանգության միջոցառումներ է ձեռնարկել ՄԱԿ-ի պատվիրակության անվտանգությունն ապահովելու համար: Պատվիրակությունը Թուրքիա է ժամանել Հորդանանում և Լիբանանում գտնվող սիրիացի փախստականների ճամբարներ այցելելուց հետո: