ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները այցելել են Ծիծեռնակաբերդ

Օրեր անց ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում կայանալիք «Փոխգործակցություն 2012» զորավարժությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, որոնց ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների զինծառայողները ծանոթանում են Հայաստանի գեղատեսիլ վայրերին, պատմամշակութային հուշարձաններին: Սեպտեմբերի 13-ին «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղակայված ՀԱՊԿ անդամ երկրների ազգային ստորաբաժանումների զինծառայողները մշակութային միջոցառումների շրջանակում այցելել են Ծիծեռնակաբերդ հուշահամալիր, ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, եղել են Հայոց ցեղասպանության տուն-թանգարանում: Այս մասին տեղեկացնում են ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930