![](/banners/BeFunky-design.jpg)
Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ՀԱԿ-ին
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/hovik_abrahamyan1-e1347529619978.jpg)
«Եթե հարց ունեք, կարող եք հերթագրվել: Մի չարաշահեք մեր համեստությունը»,- այսօր ԱԺ-ում` դիմելով ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հ. Աբրահամյանը Մանուկյանին խորհուրդ տվեց չխանգարել ամբիոնի մոտ ելույթ ունեցող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանին, ասելով` եթե քննարկելու կարևոր հարցեր կան, ապա դրա համար կարող եք անցնել աշխատաասենյակ, և չխանգարել ԱԺ աշխատանքները: