«Այժմ Ալիևը կարող է վերացնել Սաֆարովին և մեղքը բարդել մեզ վրա»

«Ես սարսափում եմ, որ համաշխարհային հանրությունն է թույլ տվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնել Ադրբեջանին ու հերոսացնել»,- այս  մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Նրա համար ցավալի է այն, որ Հայաստանի հետ հաշվի չեն նստում, նրանից չեն վախենում:

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ քրիստոնյա աշխարհը պետք է փոխի իր վերբարմունքը մուսուլմանական աշխարհի նկատմամբ. «Ես չեմ ասում թշնամանա մուսուլմանների դեմ, բայց քրիստոնյա աշխարհը պետք է համախմբվի, ինչպես դա անհրաժեշտ դեպքում անում է մուսուլմանական աշխարհը»:

Տիրգրան Կարապետյանի գնահատմամբ`պետք չէ պահանջել ՀՀ արտաքին գործերի նախարարի հրաժարականը: «Արտգործնախարարը գործիք է, իրեն ոնց ասում են, նա անում է, իշխանությունը պետք է փոխվի»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Վերջինիս գնահատմամբ`ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անզգույշ քայլ է թույլ տվել, երբ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին  Ազգային անվտանգության ծառայության պետին ասել է, որ վերջինս սպասի, քանի որ ինքը վերջինիս համար հանձնարարություն ունի: «Այժմ Ալիևը կարող է վերացնել Սաֆարովին և մեղքը բարդել մեզ վրա»:

 

Տեսանյութեր

Լրահոս