Ռուսաստանը պետք է իր անվտանգության հարցը լուծի, եթե անգամ Ռոմնին էլ չհաղթի. Պուտին
Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Ռուսաստանի վերաբերյալ իր ելույթներով, թե երկիրն ԱՄՆ-ի թիվ մեկ թշնամին է, հաստատեց Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղակայելու հարցում Ռուսաստանի դիրքորոշման իրավացիությունը: Ինչպես հաղորդում է vz.ru-ն, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ավարտին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ նրա, եթե նույնիսկ Ռոմնին չհաղթի էլ նախագահական ընտրություններում, Ռուսաստանը պետք է սեփական անվտանգության հարցը լուծի երկար ժամանակահատվածի համար:
«Եթե Ռոմնին չհաղթի այս ընտրություններում, ապա 4 տարի անց նա կամ նման հայացքների տեր մեկ այլ ոք կարող է իշխանության գալ, և մենք պետք է հաշվի առնենք դա՝ երկար ժամանակահատվածի համար երկրի անվտանգության ապահովման հարցը լուծելիս»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանն իրավական երաշխիքներ է պահանջում ԱՄՆ-ից՝ Եվրոպայում ՀՀՊ տեղակայելու հարցում: Նա կարծում է, որ ՀՀՊ տարրերի տեղակայումը սպառնում է երկրի անվտանգությանը: