«Խորհրդարանի կեսից ավելին միլիոնատերեր են»

Այսօր Աժ-ում շարունակվում է Վերահսկիչ պալատի 2011թ. տարեկան հաշվետվության քննարկումնը:
ԱԺ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու ներկայացված հաշվետվությանը, քանի որ ներկայացված փաստաթղթում բացակայում է «կոռուպցիա» բառը՝ այն դեպքում, երբ ՎՊ-ի հիմնական գործառույթը կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն  է: «Խորհրդարանին տեղյակ պահեմ, որ մինչև 2006թ. ՎՊ-ն ԱԺ մարմին էր, նրա հաշվետվությունը լսում էր ԱԺ-ն և կարող էր անվստահություն հայտնել,  հանել ՎՊ-ի նախագահին այդ պաշտոնից: ՎՊ-ի նախագահը նստում է պառլամենտում, այս շենքում, և նա ամբողջությամբ ուներ այն ֆունկցիան, որ ես պատկերացնում եմ, որ դասական իմաստով նորմալ է Վերահսկիչ պալատների համար` դա վերահսկողական ֆունկցիա է բյուջետային հիմքերի համար և ընդհանրապես, ԱԺ-ի գործիքն է ֆինանսական ելքերը, մուտքերը իրականացնելու»,- ասաց Ա. Մանուկյանը:

Նրա խոսքով`ՎՊ-ն կատարում է նպատակին չծառայայող գործառույթ: «Մի հանգամանք էլ կա, որն իրականություն է՝ այն, որ պառլամենտի կեսը զբաղված է գործարարությամբ, որը մեր սահմանադրությամբ հակացուցված է, արգելված է, և, բնականաբար, այն գործադիր ծրագիրը, որ ներկայացված է ՎՊ-ին և թելադրված է, որ այս բնագավառը, այս հիմնարկը, այս նախարարությունը ստուգի, պառլամենտը չի կարող դիմանալ, որովհետև պառլամենտի կեսը, եթե ոչ կեսից ավելին, միլիոնատերեր են և գործարար աշխարհի մարդիկ են»,- նշեց Ա. Մանուկյանը` ՎՊ-ի գործունեությունը համարելով ոչ արդյունավետ:

 

Տեսանյութեր

Լրահոս