Ասադի վարչակարգի տապալումից հետո Թուրքիան իր ազդեցությունը կտարածի ողջ Մերձավոր Արևելքի վրա. թուրքագետ

Թուրքիայի իշխանությունները ձգտում են տապալել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը և այդ հարցում փորձում են ներքաշել ՆԱՏՕ–ին, քանի որ դրանից հետո Թուրքիան կկարողանա իր ազդեցությունը տարածել ողջ Մերձավոր Արևելքի վրա . նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Բանախոսը նաև անդրադարձավ սիրիական ընդդիմությանը՝ նշելով, որ վերջիններս միասնական չեն։
«Ընդդիմությունը բաղկացած է 16 խմբավորումներից, չկա միասնական ընդդիմադիր ուժ, որը կկարողանա փոխարինել Ասադի վարչակարգին: Սիրիայում գործում են նաև թուրքական երկու բրիգադներ, որոնց գործողություններն ուղղված են Սիրիայի իշխող վարչակարգի դեմ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930