Հարձակումներ Լիբիայում ու Եգիպտոսում ԱՄՆ ներկայացուցչությունների վրա. կան զոհեր

Լիբիայում ու Եգիպտոսում հակաամերիկյան տրամադրություններ են, որի պատճառը «հակաիսլամական ֆիլմն» է, հաղորդում է ABC News-ը:
Լիբիայի Բենգազի քաղաքում զինված մարդիկ հարձակվել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա: Հարձակման հետևանքով մեկ ամերիկացի է սպանվել: Գրեթե միաժամանակ Կահիրեում հազարավոր մարդիկ հարձակվել են ամերիկյան դեսպանատան վրա: Այստեղ նրանց վրդովվեցրել է «Մուհամեդ մարգարեին վիրավորող» ֆիլմը: Խոսքը մոտ 3 000 սալաֆիական իսլամիստների մասին է:

 

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ըստ աղբյուրի, հաստատել է, որ պետդապարտամենտի աշխատակից է սպանվել: Ըստ Reuters-ի՝  ամերիկացիների շրջանում կան նաև մի քանի վիրավորներ: Նրանք հանել են դեսպանատան դրոշը, ապա պատռել, իսկ փոխարենը տեղադրել են սև դրոշ՝ իսլամի հավատի ձևակերպմամբ գրությամբ. «Չկա Աստված Ալլահից բացի, և Մուհամեդն է նրա մարգարեն»:

 

«Մենք վշտացած ենք այս սարսափելի խառնաշփոթում»,- նման գնահատական է հնչեցրել Քլինթոնը:

Արևմտյան աղբյուրներն այս պոռթկումները կապում են նաև Սեպտեմբերի 11-ի տարելիցի հետ:

Տեսանյութեր

Լրահոս