Բաժիններ՝

Ակնհայտ շահերի բախում «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթում

2020 թվականի Հունվարի 5-ին Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության Նախարարությունը հայտարարեց դրամաշնորհային մրցույթ։

Նախարարությունը հայտարարում է «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ.

Անձամբ ինձ համար այս լուրը շատ ուրախալի էր, որովհետև բազմիցս խոսվել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտին պետական շոշափելի աջակցության պակասի մասին (7 x 2.5 միլլիոն դրամը իհարկե շատ փոքր գումար է, բայց ամեն դեպքում լուրը ուրախալի էր)։

Սակայն ուրախությունս երկար չտևեց։ Ինգա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ լուսանկարը տեսնելուց հետո, մոտս հիմնավոր կասկածներ առաջացան հանձնաժողովի անդամների անաչառ լինելու մասին։

Հարցումներ չեմ ուղարկել ոչ մի տեղ, սակայն համադրելով նախարարության և ֆեյսբուքյան ընկերներիս տարբեր գրառումներ՝ պարզ է դառնում, որ հանձնաժողովում ընգրկված են եղել հետևյալ մարդիկ՝

Եվ հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը՝

Աղբյուրը՝ այստեղ.

Ներկայացնեմ փաստեր, որոնցից պարզ է դառնում, որ կա ակնհայտ շահերի բախում։

Շահերի բախում #1

Հաղթող թիմ – Expper Technologies

Հանձնաժողովի անդամ – Աշոտ Արզումանյան

Աշոտ Արզումանյանը հանդիսանում է smartgate.vc վենչուրային հիմնադրամի գործընկեր, որը ներդրում է արել Expper Technologies ընկերությունում։ Այսինքն՝ նա ունի ուղիղ բիզնես շահ Expper Technologies-ին հաղթող դարձնելու մեջ։

Ներդրումային փուլի մասին հայտարարությունը՝ այստեղ.

Աշոտ Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ այստեղ.

Շահերի բախում #2

Հաղթող թիմ – Expper Technologies

Հանձնաժողովի անդամ – Ռուզաննա Սաֆարյան

Ռուզաննա Սաֆարյանը հանդիսանում է Project Manager, ImpactAIM Venture Accelerator-ում (ImpactAim Accelerator Lead)։ Expper Technologies-ը, ի թիվս այլ ստարտափերի մասնակցել է Ռուզաննա Սաֆարյանի ղեկավարած աքսելերացիոն ծրագրին։ Հետևաբար՝ այստեղ կա ակնհայտ շահերի բախում, քանի որ Ռուզաննայի շահերից է բխում ImpactAIM յուրաքանչյուր ստարտափի հաջողության հասնելը։

Ռուզաննա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ այսետղ.

Շահերի բախում #3

Հաղթող թիմ – Bridge 42 (gate42.org project)

Հանձնաժողովի անդամ – Աշոտ Արզումանյան

Աշոտ Արզումանյանը հանդիսանում է smartgate.vc վենչուրային հիմնադրամի գործընկեր։ smartgate.vc-ն ունի մի քանի նախաձեռնություններ և պրոյեկտներ, որոնցից մեկն էլ Gate42-ն է։ Gate42-ի խորհրդի անդամներից է (Board Member) smartgate.vc-ի մյուս գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

մեջբերում smartgate.vc-ի կայքից՝ այստեղ․

Gate42 Quantum Computing Research Lab is an initiative of SmartGateVC.

Իսկ հաղթող «Bridge 42»-ը հանդիսանում է Gate42-ի պրոյեկտ (տե՛ս իրենց իսկ գրառումը՝ այստեղ.

gate42.org-ում գրված է, որ նրանց գործընկերն են- YerevaNN և SmartgateVC։

Վազգեն Հակոբջանյանը խորհրդի անդամ է նաև YerevaNN֊ում, որտեղ խորհրդի անդամ է նաև Գոռ Վարդանյանը (հանձնաժողովի անդամ) և որտեղ աշխատում է նաև Հրանտ Խաչատրյանը (հանձնաժողովի անդամ): Այստեղ առկա է ուղղակի շահ և կանխակալ վերաբերմունքի բոլոր նախադրյալները։

Շահերի բախում #4

Հաղթող թիմ- 3dzook

Հանձնաժողովի անդամ- Աշոտ Արզումանյան

Ինչպես արդեն նշեցի, Աշոտ Արզումանյանը հանդիսանում է smartgate.vc վենչուրային հիմնադրամի գործընկեր, որի գործընկեր է նաև Վազգեն Հակոբջանյանը։ Վազգեն Հակոբջանյանը հանդիսանում է 3dzook թիմի անդամ (աղբյուրը՝ itel.am): Այստեղ նույնպես կա ուղղակի շահ։

մեջբերումը՝ itel.am-ի կայքից․

3 DZUK team consists of 5 people: artists Agata Badalyan and Hasmik Minasyan, AI expert Abel Ghazinyan, consultant and AI expert Vazgen Hakobjanyan, and marketing specialist Irina Mryan.

Շահերի բախում #5

Հաղթող թիմ- InvestigatoRobot

Հանձնաժողովի անդամ- Ամալյա Մխիթարյան

Ամալյա Մխիթարյանը հանդիսանում է ANEL լաբորատորիաների ղեկավար (Աղբյուրը՝ Ամալյա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջ)։ Իսկ հաղթող InvestigatoRobot-ը ANEL-ի SFI թիմի պրոյեկտ։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։

Նկարում՝ հանձնաժողովի անդամ Ամալյա Մխիթարյանը հաղթող թիմի

 

Գլխավոր լուսանկարը՝ Ինգա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից, 23 Հունվարի, 2020թ․

Տիգրան Պետրոսյան

Փորձել եմ հնարավորինս հակիրճ պատմել "Գաղափարից մինչև Բիզնես" դրամաշնորհային մրցույթում շահերի բախման մասին։Նախապես…

Gepostet von Tigran Petrosyan am Sonntag, 9. Februar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս