«Մի հատ իմ հետ դուրս եկեք փողոց, տեսեք՝ ձեզ կճանաչե՞ն. պետք է մտածեն՝ իմ ուսապարկը տանողն եք». Էդմոն Մարուքյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահի և ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարություններին՝ նշեց, որ այդ հայտարարություններում եղած կոչն ուղղված է իշխանություններին, ավելին՝ օրվա իշխանություններն օժտված են այնպիսի «շնորհքով», որ ցածր վարկանիշ ունեցող որևէ մեկին կարող են դարձնել հերոս:
Հակադարձելով Մարուքյանի այս բնորոշմանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ, եթե իշխանությունները ցածր վարկանիշ ունեցողներին հերոսացնելու շնորհ ունենային, ապա Էդմոն Մարուքյանը վաղուց հերոս կլիներ:
Մարուքյանի հարցին՝ ինչո՞ւ է վիրավորում, Ռուբինյանը պատասխանեց, որ չի վիրավորում, պարզապես Մարուքյանի ցածր վարկանիշը նկատի ունի: Այս ամենին ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց.
«Մի հատ իմ հետ դուրս եկեք փողոց, տեսեք՝ ձեզ կճանաչե՞ն. պետք է մտածեն՝ իմ ուսապարկը տանողն եք: Պարոն Ռուբինյան, ասուլիսից մի շեղվեք, ես իմ գնահատականները տվել եմ, ինչո՞ւ եք նյարդայնանում»: