Կրթության պատճառով կանայք ուշ են երեխա ունենում
Կանայք մեծ տարիքում են երեխա ունենում, քանի որ շատ ժամանակ են ծախսում կրթության վրա: Հետազոտության ընթացքում այս եզրակացությանն են հանգել Անգլիայի Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները: Նրանք նկատել են, որ զարգացած երկրներում կանայք շատ ավելի ուշ են երեխա ունենում:
Եթե 1974-ին առաջին երեխային կանայք ունեցել են 24 տարեկանում, 2004-ին կանանց մեծամասնությունը զարգացած երկրներում իրենց առաջին երեխային ունեցել են միայն 27 տարեկան հասակում: Ուսումնասիրելով այս տվյալները՝ նրանք հասկացել են, որ կրթության ու աշխատանքի վրա երկար ժամանակ ծախսելն է պատճառը, որ կանայք մեծ տարիքում են ունենում իրենց առաջնեկին: