«Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ թուրքերը խաղաղասեր են, թող գնա՝ Սաֆարովի հետ ապրի». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց, որ, երբ գործող իշխանությունները խոսում են խաղաղասիրության մասին, ինքն ուզում է հասկանալ, թե ինչպե՞ս են դա պատկերացնում.
«Իսկ իրենք պատկերացնո՞ւմ են՝ թուրքի հետ խաղաղ ապրելը որն է: Իրենք պատկերացնո՞ւմ են, որ այն թուրքը, որը գիշերով մորթում էր հայ մարդու պապին, հիմա այդ ժառանգներին ասում է՝ գնացեք, դա մոռացեք, հանգիստ ապրեք: Արցախում այդ հողի տերերն են ապրում, որոնց թուրքերը ցեղասպանության ենթարկեցին: Մենք ե՞րբ սկսեցինք մեր ազատագրական պայքարը. Արցախի ժողովուրդը ինքնորոշվեց, ասաց, որ չի ուզում վտանգի մեջ ապրել, ուզում է իր պապական հողում հանգիստ ապրել, բայց թուրքը չի ուզում հանգիստ ապրել: Եթե Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ թուրքերը խաղաղասեր են, թող գնա՝ Սաֆարովի հետ ապրի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում