Քլինթոնը և Լավրովը քննարկել են նաև Ղարաբաղի հարցը

Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության Վլադիվոստոկի գագաթնաժողովի շրջանակներում այսօր կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ը:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն երկկողմ օրակարգի շուրջ, «շոշափվել են նաև մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորման հարցերը»։

Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Անտարկտիկայում փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր, Ռուս- ամերիկյան միջտարածաշրջանային փոխգործողության ամրապնդման մասին և Բերինգի նեղուցի տարածաշրջանում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ։

Տեսանյութեր

Լրահոս