Բաժիններ՝

Անտառային հրդեհները մարող ինքնաթիռ է կործանվել

Ավստրալիայի վթարային-փրկարարական ծառայությունը հավաստել է, որ երկրի հարավ – արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարմաբ զբաղվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ: Այդ մասին, հայտնել է Sydney Morning Herald թերթը:

Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածաշրջանային հրշեջ ծառայության կոմիսար Շեյն Ֆիթցսիմոնսը Սիդնեյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ինքնաթիռը Ավստրալիա էր ժամանել ԱՄՆ-ից: Նրա խոսքով՝ կործանված օդանավում գտնվում էին «ամերիկացի երեք մասնագետներ»:

Հունվարի 23-ին ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հաղորդել էր մեծ ավիատանկերի հետ կապի կորստի մասին, որն աշխատում էր Սնոուի Մոնարոյի շրջանում: Հրատարակության տվյալներով՝ C-130 Hercules ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են նահանգի հարավի Կումա քաղաքից ոչ հեռու: Վթարի պատճառն առայժմ հայտնի չէ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կանբերայի մերձակայքում անտառային հրդեհներն Ավստրալիայի իշխանություններին հարկադրել են հունվարի 23-ին ժամանակավորապես փակել մայրաքաղաքի օդանավակայանը մարդատար չվերթների սպասարկման համար:

Արտակարգ իրավիճակների գործակալության մայրաքաղաքի ստորաբաժանումը հայտնել է, որ օդանավակայանից հարավ չվերահսկվող կրակն անմիջական սպառնալիք է ներկայացնում երեք քաղաքամերձ շրջանների բնակիչների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս