Միհրան Ծառուկյանը հայտնել է իր և Մերի Մակարյանի հարաբերությունների մասին «իրականությունը»
Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վերջին շրջանում իր մասին տարածվող այն խոսակցություններին, թե ինքն ու «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհի Մերի Մակարյանը սիրահարներ են:
Նա մասնավորապես գրել է. «Մարդիկ չարացել են իմ նկատմամբ իմ և Մերի Մակարյանի նկարների` համացանցում հայտնվելուց հետո, ինչպես նաև տարածված սխալ ինֆորմացիայի պատճառով»:
Խոսքը Մերի Մակարյանի ծննդյան օրը կատարված մի քանի լուսանկարների մասին է, որտեղ Միհրան Ծառուկյանն ու Մերի Մակարյանը գրկախառնված են:
«Իրականությունը ներկայացնելու նպատակով պաշտոնապես հայտնում եմ, որ մենք` ես և Մերին, պարզապես շատ լավ ընկերներ ենք, հենց դրա պատճառով մեր միջև չի կարող լինել նման բան: Ես ունեմ իմ անձնական կյանքը, որը բացարձակ կապ չունի և չի էլ կարող ունենալ Մերի Մակարյանի հետ: Բազմիցս հայտարարել եմ, որ հենց կսիրեմ մեկին, անպայման դրա մասին բարձրաձայն կհայտնեմ: Վստահ եմ, իմ շատ սիրելի երկրպագուներ, որ նման «կեղծ բամբասանքների» այլևս չեք հավատա»,- գրել է Միհրան Ծառուկյանը: