«Արարատ Միզոյանը երեկվանից ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ սանկցիաներ է կիրառում՝ աչքաթող անելով սեփական խմբակցության անդամների վիրավորական արտահայտությունները»․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանությունը փչացնում է մարդկանց, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում…

Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իրազեկվել է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ նա կարող է սանկցիաներ կիրառել պատգամավորների նկատմամբ։

Երեկ նա միակողմանիորեն սանկցիա կիրառեց (նիստերի դահլիճից հեռացրեց) «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նկատմամբ։

Այսօր առավոտյան ԱԺ նախագահը նիստի ընթացքում կրկին միակողմանի սանկցիա կիրառեց (նախազգուշացում հայտարարեց) իմ նկատմամբ։

Այսպիսով, պարոն Միրզոյանն ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ կիրառում է հանրապետականների ընդունած կանոնակարգի պատժամիջոցները՝ միտումնավոր աչքաթող անելով սեփական խմբակցության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններ կատարելու, նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու փաստերը և այլ խախտումները։

Ընդ որում, լավ կհիշեք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներով մեր բողոքն էինք արտահայտում հանրապետականների հակասահմանադրական գործողության վերաբերյալ՝ հարվածելով սեղաններին։ Եվ անգամ այդ ժամանակ որևէ սանկցիա չկիրառեց մեր նկատմամբ»։

Իշխանությունը փչացնում է մարդկանց, բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում…Երեկվանից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ…

Gepostet von Edmon Marukyan am Dienstag, 21. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս