«Շատ շուտով մենք կտեսնենք, թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները». Արա Վարդանյան
Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին։
Շատ պարզ է. Իրականում նրան զեկուցել են, որ պատգամավորների մեջ կան բազում խնդիրներ և ինչը էլ ավելի կարևոր է՝ նրանց մեջ վախ է մտել, առ այն, որ իշխանությունը շատ շուտով հանձնելու են։ Սրանից ելնելով իրենց մի մեծ մաս լուրջ մտահոգություններ ունի, թե ինչ է լինելու հետո։ Կկարողանա՞ն մարսել այս բոլոր խախտումները, որոնք արել են անցած տարվա ընթացքում, թե՞ դատվելու են։ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով նման հիստերիա, որոշել է անձնապես զբաղվել «դուխով» պատգամավորների դուխով։
Այս դեպքում նա իրեն դրել է Կաշպիրովսկու տեղ և րոպե մեկ կրկնում է, որ ամեն ինչ շատ լավ է և որևէ անհագստանալու բան չկա։
Բայց դե նման հոգեբանական սեանսների ազդեցությունը շատ կարճ է։ Շատ շուտով մենք կտեսնենք, թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները կամ էլ հայտարարում անկախ պատգամավոր դառնալու մասին։ Ժողովրդի վստահության մեծ մասը վարչապետը արդեն մսխել է և միակ հույսը հենց այս պատգամավորներն են։
Հարկ է նաև հաշվի առնել, որ վարկանիշի նվազեցման հետ մեկտեղ նաև աճելու է իր իսկ խմբի ներսում գտնվող տարբեր ուժերի պահանջները։ Սորոսական թևը դնելու է իր պահանջները, ԼԳԲՏ-ները իրենցը և այդպես շարունակ։
Այ հենց այսպես է լինում երբ չկա գաղափարական հիմք, երբ չկա գաղափարական թիմ, երբ չկա երկիրը կառավարելու փորձ և ի վերջո երբ էլ ավելի լավ երկիր ունենալու ցանկությունը ստորադասվում է էլ ավելի երկար իշխանությունը պահելու մոլուցքին»։
Ինչու՞ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին։ Շատ պարզ է. Իրականում նրան զեկուցել են, որ պատգամավորների…
Gepostet von Ara Vardanyan am Samstag, 18. Januar 2020