Ի՞նչ պատիժ է սահմանված ՀՀ քննչական կոմիտեի նախնական վարկածով

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

«Ունենք հետևյալ դեպքը. Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին։ Այս պահին եղած տվյալներով հարուցում ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու։ Մահվան դեպքերով, որպես կանոն, բազմաթիվ վարկածներ ենք առաջ քաշում։ Կարող է լինի սպանություն, կարող է լինի սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, բազմաթիվ վարկածներ։ Հետագայում արդեն համալիր փորձաքննություններով և մի շարք քննչական գործողություններով, որոնք պլանավորվում են, դրանց արդյունքով պարզ կլինի ընդհանուր պատկերը»,- նշել է Արթուր Մելիքյանը։

Արթուր Մելիքյանը նաև ասել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բնակարանում եղել են մոտ մեկ տասնյակ կրակոցներ՝ GLOCK տեսակի ատրճանակից, որը, նախնական տվյալներով՝ պատկանել է իրեն, իսկ վնասվածքը ստացել է քունքի շրջանում։ Հետագա փորձաքննությունը ցույց կտա՝ արդյո՞ք դա նրա զենքն է եղել։

Հոդված 110. Ինքնասպանության հասցնելը

1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս