Բաժիններ՝

Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հունվարի տասնիննին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բեռլին՝ մասնակցելու Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին: Ենթադրվում է, որ կարծիքներ կփոխանակվեն լիբիական ճգնաժամի կարգավորման խնդիրների, այդ թվում՝ մարտական գործողությունների շուտափույթ դադարեցման, հակամարտող կողմերի հաշտեցման եւ ՄԱԿ-ի հովանու ներքո լայն քաղաքական երկխոսության ծավալման հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ հանգուցային պայմանավորվածությունները կարձանագրվեն խորհրդաժողովի հանրագումարային փաստաթղթում: Խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 19-ին Բեռլինում:

Միջոցառմանը կմասնակցի նաեւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, հրավերներ են ստացել Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եգիպտոսի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս