Բաժիններ՝

«Գրեմմի»-ի նախագահին աշխատանքից հեռացրել են մրցանակաբաշխությունից 10 օր առաջ

Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաեւ զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգեւների հանձնումից տասն օր առաջ: Այդ մասին հաղորդել է Variety-ն:

Որոշումն ընդունվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքների պատճառով: Կազմակերպության ներսում անցկացվում է անկախ հետաքննություն: Մինչեւ դրա ավարտը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա հոգաբարձական խորհրդի նախագահ Հարվի Մեյսոն Կրտսերը:

Դուգանը Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի առաջին կին նախագահն է դարձել 2019 թվականի օգոստոսին: Նա այդ պաշտոնն զբագեցրել է այն բանից հետո, երբ Նիլ Փորթնովը դրանից հեռացել է «եթե կանայք ցանկանում են ինչ-որ բանի հասնել, պետք է աշխատեն»՝ իր կոչի առնչությամբ ծայր առած սկանդալի պատճառով: «Գրեմմի»-ի հանձնման արարողությունը պլանավորված է հունվարի 27-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս