Այս պահին ռուսական գազի սակագնի թանկացման հետ կապված հարց չկա. Լիլիթ Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պաշտոնապես հայտարարում է, որ այս պահին ռուսական գազի սակագնի թանկացման հետ կապված որևէ հարց չկա: Այս մասին Մակունցն այսօր ասաց լրագրողների հետ զրույցում:
«Դեռ նման բան չկա, ինչ-որ փուլում, երբ կլինի, այդ մասին կառավարությունը կտեղեկացնի, և հասարակությունը տեղյակ կլինի: Ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել, որ թանկացումների հետ կապված հարց այս պահին չկա»,- ասաց Մակունցը: