Բաժիններ՝

Ուկրաինան Իրանից մեղքի փաստագրված ընդունում է պահանջում խոցված ինքնաթիռի համար

Ուկրաինան Իրանից ձգտում է հասնել նրա մեղքի փաստագրված ընդունման իրանական հրթիռով սխալմամբ խոցված ուկրաինական ավիահանրանավի կործանման համար: Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն՝ ելույթ ունենալով Գերագույն ռադայում։

«Մենք ցանկանում ենք իրանական կողմից իր մեղքի ընդունում, ընդունում միջազգային մակարդակով, փաստաթղթով»,- պարզաբանել է նա Կիեւի դիրքորոշումը:
Նախարարի խոսքով՝ Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի ավիաընկերության ինքնաթիռի կործանման համար Թեհրանի կողմից մեղքի փաստագրված ընդունման հարցն արծարծվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի զրույցի ժամանակ: Կիեւն Իրանի կողմից իր մեղքի փաստագրված ընդունման հարցը կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հավելել է Պրիստայկոն: Նա ավելացրել է, որ այսօր պատրաստվում է եւս մեկ զրույց Իրանի նախագահի հետ, իսկ հաջորդ շաբաթ պետք է Կիեւ ժամանի Իրանի կառավարության հատուկ ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս