«WOW, իմ հայրը մարզելու է Մեսսիին»․ Սետյենի որդի
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի որդին՝ Լարոն, պատմել է, թե ինչպես է իմացել, որ հոր՝ կատալոնական ակումբում նշանակվելու մասին:
«Ես արդեն ինչ-որ բան տեսել էի սոցիալական ցանցերում: Ես խաղում էի ընկերներիս հետ Fortnite-ում, և հայրս զանգեց ինձ՝ ասելու, որ պայմանագիր է կնքել:
Չգիտեմ, թե արդյո՞ք նա երազել է այդ մասին, բայց նա, իհարկե, միշտ ցանկացել է դա: Սա նրա համար մեծ ուրախություն է:
WOW, իմ հայրը մարզելու է Մեսսիին, ###: Ես երեկ Մեսսիին նայում էի մարզման ժամանակ։ Զարմանքն իմ դեմքից չէր իջնում։
Երեխա ժամանակ ես շատ էի սիրում «Ռեալը», բայց երբ Մեսսին հայտնվեց, ես սկսեցի խաղալ «Բարսելոնայի» համար տեսախաղերում: Կիկեն մարզելու է աշխարհում լավագույններին»,- ասել է Սետյեն կրտսերը El Larguero-ին տված հարցազրույցում:
Լարո Սետյենը հանդես է գալիս իսպանական «Սան Անդրեուի» կազմում՝ երրորդ դիվիզիոնի ակումբում:
Սիրարփի Աղաբաբյան