Բաժիններ՝

«Ես կապտակեմ Մանեին, եթե նա ասի, որ ինքն ավելի ուժեղ է, քան Մեսսին»․Դեմբա Բա

«Ստամբուլի» հարձակվող Դեմբա Բան ասել է, թե ինչու «Ոսկե գնդակը» 2019 թվականին պետք է ձեռք բերեր իր հայրենակիցը՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն:

«Հիմա նրանք շատ են խոսում վիճակագրության մասին: Իմ կարծիքով՝ Մանեն պետք է ստանար «Ոսկե գնդակը»՝ ինչպես անհատական, այնպես էլ՝ անձնական ցուցանիշների համար:

Ես կասեի, որ, եթե 2019 թվականին Մանեի վիճակագրությունը փոխեիք Մեսսիի վիճակագրության հետ, «Ոսկե գնդակը», միևնույն է, կտային Մեսսիին, նույնիսկ, եթե նա ավելի քիչ գոլեր խփեր:

Փաստն այն է, որ Մանեն նվաճեց Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, անցկացրեց անհավատալի մրցաշրջան և կիսեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչումը: Սա խենթություն է: Ավելին, այս բոլոր հանդիպումներում նա առանցքային դեր խաղաց: Վստահ եմ, որ նա կարող էր ստանալ «Ոսկե գնդակը»:

Ես դա քննարկել եմ շատ խաղացողների հետ: Ասում են՝ այո, բայց Մեսսին՝ որպես խաղացող, ավելի ուժեղ է: Իհարկե, բոլորը դա գիտեն: Նույնիսկ, եթե Սադիոն ինքն էլ ինձ մոտ ասեր, որ ինքն ավելի ուժեղ է, քան Մեսսին, ես կապտակեի նրան և կասեի, որ նստի իր տեղը։ Բայց այս մրցաշրջանում Մանեն ավելի լավ մրցաշրջան անցկացրեց»,- ասել է Դեմբե Բան։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս