Բաժիններ՝

Իրաքում ռազմակայանին Իրանի հարվածներից ԱՄՆ-ի 11 զինվորական կոնտուզիայի է ենթարկվել

Իրաքի տարածքում տեղակայված Այն Էլ Ասադ ռազմակայանին հունվարի 8-ին Իրանի հարվածի հետեւանքով 11 ամերիկացի զինծառայողներ կոնտուզիայի են ենթարկվել: Հունվարի 16-ին այդ մասին հայտնել է Defense One պորտալը։

Պենտագոնում պորտալի աղբյուրների տվյալներով՝ տուժածներն այս շաբաթ տեղափոխվել են Գերմանիա՝ զինվորական հոսպիտալում հետազոտվելու համար: «Անխախտ վճռականություն» գործողության շտաբում, գործողություն, որն Իրաքում եւ Սիրիայում իրականացնում է մի խումբ երկրներ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ընդհանուր առմամբ հավաստել են հրատարակության աղբյուրների տեղեկատվությունը: «Ինչպես ավելի վաղ հայտարարվել է, ԱՄՆ-ի ոչ մի զինծառայող չի սպանվել հունվարի 8-ին Այն Էլ Ասադ ռազմակայանի վրա Իրանի հարձակման ժամանակ: Այնուամենայնիվ, մի քանի զինվորականների օգնություն է ցույց տրվել պայթյունից կոնտուզիայի ախտանիշների պատճառով, նրանց դեռեւս հետազոտում են»,- մեջբերում է հրատարակությունը գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մայլս Քեգինսի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս