Նորվեգիան ևս չի կոնկրետացնում, թե ի վերջո ով է լարվածության մեղավորը
«Նորվեգիան ևս կիսում է Մինսկի Խմբի համանախագահների կողմից արտահայտված մտահոգությունը: Վերջին զարգացումներից առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը արդեն իսկ բարձր էր: Ցավալի է ցանկացած գործողություն, որն ուղղված է իրավիճակի սրմանը և տարածաշրջանում անկախության ու համաձայնության ամրապնդմանը: Այս հարցը քննարկվել է նաև Վիլնյուսում կայացած Սկանդինավյան և Բալթիկ երկրների Արտաքին Գործերի նախարարների հանդիպման ժամանակ», – ասել է Նորվեգիայի Արտաքին Գործերի նախարարը: