Թուրքիան նոր հյուպատոսություն է բացում Ադրբեջանում
Թուրքիան պատվավոր հյուպատոսություն է բացում Ադրբեջանի Լենքորան քաղաքում: Հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ըստ գործակալության՝ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը: Իսկ սեպտեմբերի 9-ին Գյանջայում (Գանձակ) բացվելու է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության նոր շենքը: Այդ հյուպատոսությունը գործում է 2010 թվականից: