Սպիտակ տանը մեկնաբանել են Իրանի վերաբերյալ Կոնգրեսի ընդունած բանաձևը
Իրանի դեմ ուժի կիրառման՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իրավունքի սահմանափակման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը խարխլում է Թեհրանի կողմից «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու ունակությունը: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի՝ հունվարի 9-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ։
«Դա փորձ է՝ խանգարել նախագահին պաշտպանելու երկիրը եւ տարածաշրջանում նրա շահերը պահպանվող սպառնալիքներից: Կոնգրեսի այդ գործողությունները լիովին սխալ են»: Սպիտակ տանը փաստաթուղթը որակել են սոսկ «հերթական քաղաքական քայլ»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 9-ին հավանություն է տվել այն բանաձեւին, որը սահմանափակում է Թրամփի լիազորություններն Իրանի դեմ զինված ուժերի կիրառման հարցում առանց օրենսդիրների կողմից համապատասխան թույլտվության: Նախաձեռնությանը հավանություն է տվել 224 կոնգրեսական, դեմ է արտահայտվել 194 օրենսդիր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: