Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/Sargis-Hayocyan.jpg)
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ քիմիական գիտությունների թեկնածու Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ։
Սարգիս Հայոցյանը 2016 թվականից աշխատում է Գիտության կոմիտեում՝ որպես գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ: