Մատչելի կնոջ 5 նշան

Շատ տղամարդիկ վստահ են՝ մատչելի կինը նա է, ով կտրուկ, քաշող հայացք ունի, սոցցանցերում շատ անկեղծ ու բաց պրոֆիլ ու ամենակարճ շրջազգեստը: Սակայն տղամարդկանց որս հայտարարած կինը միշտ չէ, որ մատչելի է: Իսկ մատչելի կինը ոչ միշտ է բաց հագուստ կրում: Ամենամատչելին այն կանայք են, ովքեր գեթ մեկ շաբաթ չեն կարող ապրել առանց տղամարդու հետ հարաբերությունների և հուսահատորեն երկրորդ կեսի կարիք ունեն:

Ահա այդպիսի կանանց 5 հատկանիշ՝

1. Այնպիսի գրականությամբ տարված լինելը, ինչպիսիք են «Ինչպե՞ս գտնել տղամարդու», «Ինչպե՞ս տղամարդկանցից ստանալ ամեն ինչ», «Ինչպե՞ս ամուսնանալ» և այլն:
Այս կանայք չեն խորշում նաև նման թեմաներով սեմինարների ու թրեյնինգների գնալուց:
Վերը թվարկվածը ստույգ նշան է այն բանի, որ կինը տղամարդուն համարում է երջանկության ու բարեկեցության միակ աղբյուրը, իսկ դա շատ խախուտ դիրք է:

2. Տղամարդու հանդեպ խիստ բարձր պահանջներ, որոնք հիշատակվում են խոսակցությունների, ծանոթությունների կայքերի ու այլ տեղեկանքների մեջ: Սովորաբար պահանջների ոչ ադեկվատ լինելը նշանակում է, որ ոչ մի իրական տղամարդ էլ չկա նույնիսկ հեռանկարում, ու կինը ծայրահեղորեն խիստ ունի քնքշանքի ու ուշադրության կարիք: Տղամարդու բավարար ուշադրություն ունեցող կանայք սովորաբար ադեկվատ պահանջներ ու ինքնագնահատական են ունենում:

3. Սիրելի հոբբիի, ջերմ միջավայրի, ընկերների ու հետաքրքրությունների բացակայությունը: Եթե կնոջ համար էմոցիաների միակ աղբյուրը հարաբերություններն են, ապա նա անընդհատ կգտնվի փնտրտուքների մեջ:

4. Կինը չի կարողանում փող տնօրինել, տնտեսել, վճարել իր ամենօրյա պահանջմունքների համար: Այդպիսի իրավիճակում, եթե չկա ծնողների աջակցությունը, շատերը պատրաստ են համաձայն լինել ցանկացած տղամարդու ներկայությանը, միայն թե վերջինս հոգա իրենց ծախսերը: Հենց սա է մատչելիությունը, այլ ոչ թե՝ կարճ կիսաշրջազգեստը:

5. Կնոջ ինքնագնահատականը խիստ կախված է այն բանից, թե արդյո՞ք նա ցանկալի է տղամարդու համար:
Այդպիսի կանայք շատ հիվանդագին են ընդունում իրենց դեմքին հայտնված ցանկացած կնճիռ, յուրաքանչյուր ավել կիլոգրամ ու ամեն մի ճերմակ մազ: Հուսալով ապացուցել, որ իրենք դեռ ինչ-որ բան արժեն, նրանք ընկնում են ծայրահեղությունների մեջ: Տղամարդու ընտրության մասին խոսք առհասարակ չի գնում, գլխավորը, որ ինքն իրեն ապացուցի՝ «ես դեռ ինձնից ինչ-որ բան ներկայացնում եմ»:

Մի խոսքով, մատչելի կինն անկայուն կինն է՝ բարոյապես, էմոցիոնալ ու ֆինանսական մակարդակներում: Ինքն իր հետ նա ներդաշնակ չի գոյակցում: Ահա հենց այդ պատճառով էլ նա շտապ կարգով տղամարդ է փնտրում: Իր ոտքերի վրա ամուր կանգնած կինը կարող է սիրել շատ տղամարդկանց, բայց միևնույն ժամանակ՝ մատչելի չլինել, քանի որ նա հանգիստ ընտրելու հնարավորություն ունի:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս