«Մեր նախարարությունն արդեն իսկ տվել է 13-րդ աշխատավարձը». Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց, որ իր աշխատավարձը 1.5 միլիոն դրամ է։ 168.am-ի՝ պարգևավճարների չափին առնչվող հարցին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ գոյություն ունի կառավարության կողմից սահմանված չափաքանակ։

«Այն է՝ մեզ տրամադրված ծավալի 30 տոկոսի չափով, որը պիտի բաշխվի մեր աշխատակիցների միջև։ Բայց դրա հետ մեկտեղ՝ ունեցել ենք նախարարությունների միավորում, թվաքանակի կրճատում և միջոցների ավելացում, որը բաշխվել է մեր աշխատակիցների միջև՝ ըստ աշխատանքի արդյունավետության։ Մեր նախարարությունն արդեն իսկ տվել է 13-րդ աշխատավարձը»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս