Եթե հոգնել եք դասական տորթերից, այս բաղադրատոմսը Ձեզ համար է
Բաղադրիչներ
Խմորի համար.
1. Ալյուր – 150 գ
2. Կաթնաշոռ – 200 գ
3. Ձու – 2 հատ
4. Կարագ – 100 գ
5. Շաքարավազ – 150 գ
6. Վանիլին
7. Փխրեցուցիչ – 1 թ/գ
8. Սոդա – 1/3 թ/գ
Կրեմի համար.
1. Կաթնաշոռ – 200 գ
2. Թթվասեր – 250 գ
3. Շաքարավազ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը հարել շաքարավազի հետ, շարունակել հարել՝ ավելացնելով կաթնաշոռը, ձվերը, վանիլինը, փխրեցուցիչը և սոդան: Լցնել ալյուրը և խմոր հունցել:
2. Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ:
3. Թխել 40 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
4. Տորթի կորժը սառեցնել և բաժանել երկու շերտի:
5. Կրեմը պատրաստելու համար հարել թթվասերը, կաթնաշոռը և շաքարավազը:
6. Տորթի կորժերը պատել կրեմով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը