«Ֆիորենտինա»-«Ռոմա». «Մանուշակների» հերթական ձախողո՞ւմը
«Ֆիորենտինան» Իտալիայի առաջնությունում չի հաղթում 6 խաղ անընդմեջ։ Կկարողանա՞ն «մանուշակները» վերջ տալ անհաջող շարքին «Ռոմայի» հետ խաղում։
«Ֆիորենտինա»
«Ֆիորենտինայի» երկրպագուները պետք է որ ոգևորությամբ սպասեին մրցաշրջանի մեկնարկին։ Նոր սեփականատերը լրջորեն ուժեղացրեց կազմը, թարմացրեց ակումբի ենթակառուցվածքը: Այնուամենայնիվ, որոշ հիանալի հանդիպումներ անցկացնելով, «մանուշակները» հետզհետե թուլացրին խաղը, ինչը ազդեց արդյունքների վրա։ Այժմ Վինչենցո Մոնտելայի թիմն արդեն 14-րդն է աղյուսակում:
«Մանուշակներին» հեռացման գոտուց բաժանում է ընդամենը չորս միավոր, իսկ եվրոգավաթների վրա խաղադրույք չի արվում. այսօրվա «Ֆիորենտինայի» համար 11 միավոր վաստակելը գրեթե անհնար է: Այնուամենայնիվ, վերջին տուրում անընդմեջ չորս պարտությունների շարքը ընդհատվեց. «Ֆիորենտինան» ոչ-ոքի խաղաց «Ինտերի» հետ։ 1:1 հաշիվը իրականություն դարձավ եզրափակիչ սուլիչից անմիջապես առաջ:
«Ռոմա»
«Ռոման» բավականին արժանի խաղ է ցուցադրում այս մրցաշրջանում։ Պաուլո Ֆոնսեկայի թիմը դժվար թե հույս դնի առաջնության առաջին հորիզոնականը զբաղեցնելու վրա, ուստի կենտրոնացել է առաջին քառյակում տեղ ունենալու համար: Աղյուսակում «գայլերը» չորրորդն են, բայց «Կալյարիից» բացը ընդամենը երեք միավոր է։ «Նապոլին» և «Ատալանտան» անպայման կընդգրկվեն այս պայքարում:
12-րդ տուրում «Պարմայից» կրած պարտությունից հետո «Ռոման» ակնհայտորեն լուրջ աշխատանք կատարեց սխալների վրա. առաջնության հաջորդ 4 հանդիպումներում «գայլերը» պարտություն չեն կրել: «Ռոմայի» վերջին մրցակիցը ՍՊԱԼ-ն էր, որին դժվար չէր հաղթել։
Վիճակագրություն
- «Ֆիորենտինան» վերջին վեց հանդիպումներից ոչ մեկում չի հաղթել` չորս պարտություն և երկու ոչ-ոքի
- Վերջին չորս տնային խաղերից յուրաքանչյուրում «Ֆիորենտինան» գոլ է բաց թողել
- Առաջնության վերջին չորս հանդիպումներից ոչ մեկում «Ռոման» չի պարտվել` երեք հաղթանակ և մեկ ոչ-ոքի
- Առաջնության ութ արտագնա խաղերում «Ռոման» կրել է ընդամենը մեկ պարտություն
«Ֆիորենտինան» վերջին ամիսներին շատ վատ վիճակում է, իսկ Մոնտելան չի կարողացել արմատապես փոխել իրավիճակը, բայց նա շարունակում է պահպանել իր պաշտոնը։
Հաշվի առնելով Ֆրենկի Ռիբերիի կորուստը` «մանուշակների» հնարավորությունները դեռևս շատ հեռանկարային չեն։
«Ռոման» գերազանց մարզավիճակում է, բոլոր առաջատարները վերականգնվել են վնասվածքներից։ Հռոմեացիները շատ գոլ են խփում և շատ լավ են անցկացնում արտագնա հանդիպումները։ Տանտերերը դժվար թե հաղթահարեն այդպիսի մրցակցի արգելքը:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ 23։45-ին։
Սիրարփի Աղաբաբյան