Լիլիթ Մակունցի համար անհասկանալի է, թե ինչու են ՌԴ-ում բնակվող մշակույթի հայ գործիչները ստորագրել Ռոբերտ Քոչարյանի համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ կազմակերպված ստորագրահավաքին, նշեց, որ քաղաքացիները, որոնք այս դեպքում մշակույթի գործիչներ են, օգտվել են սահմանադրությամբ և օրենքով իրենց ընձեռված իրավունքից։

«Այստեղ անհասկանալին այն հանգամանքն է, որ ռուսաստանաբնակ հայ գործիչները նման ակտիվություն են ցուցաբերում իրենց դիրքորոշումն արտահայտելու վերաբերյալ։ Անհասկանալի է այն պատճառով, քանի որ, երբևէ մենք նրանց կողմից որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում, առնվազն՝ Հայաստանի վերաբերյալ, հանրային կերպով ականատես չենք եղել։ ՌԴ-ում գտնվող որոշ անձինք հետախուզման մեջ են, և այս կապակցությամբ այդ անձինք որևէ դրական կամ բացասական դիրքորոշում չեն հայտնել»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով վարչապետի դստեր մեքենայի շուրջ բարձրացած աղմուկին, Լիլիթ Մակունցն ասաց, որ դրա հետ կապված բոլոր հարցերին վարչապետը և իր ընտանիքի անդամներն արդեն անդրադարձել են, և ավելացնելու որևէ բան չունի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս