Տիգրան Սարգսյանին Պուտինը շքանշան շնորհեց․ «Մեծ ներդրում ունեք ԵԱՏՄ-ի զարգացման գործում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին 20-ին Սանտկ Պետերբուրգում ընթացող Եվրասիական Բարձրագույն խորհրդի նիստին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին ԵԱՏՄ զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար շնորհեց բարձր պետական պարգև՝ «Բարեկամության» շքանշան։

ՌԴ ղեկավարը նշեց, որ Տիգրան Սարգսյանն անձնական մեծ ներդրում է ունեցել ԵԱՏՄ-ի զարգացման գործում, նրա ղեկավարությամբ ԵՏՀ-ն վերջին 4 տարիներին շատ հաջող է աշխատել՝ լուծելով ամենաբարդ հարցերը։

«Նա շատ բան է արել, որ ԵԱՏՄ-ն դառնա արդյունավետ տնտեսական միություն։ Մեծ ջանքեր է գործադրել բարձրացնելու նրա միջազգային հեղինակությունը։ Տիգրան Սարգսյանի ներդրումը մեծ է նաև հայ-ռուսական հարաբերությունների ընլայնման և ամրապնդման գործում»,-ասաց ՌԴ  նախագահը։

Վլադիմիր Պուտինը նաև ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանը, լինելով ԵՏՀ նախագահ, կարողացել է ստեղծել շատ լավ աշխատանքային մթնոլորտ։

«Նա համբերատարություն էր ցուցաբերում այն հարցերի շուրջ, որոնք ընթանում էին սուր քննարկումների շրջանակում, ուժ էր գտնում ամեն ինչի համբերելու, բոլոր պայմանները ստեղծում էր, որ գայինք միասնական որոշման։ Ցանկանում եմ Ձեզ առողջություն ու հետագա հաջողություններ»,-ասաց Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս