Եվրահանձնաժողովը ճեղքման հույս ունի ՌԴ-ի, Ուկրաինայի և ԵՀ-ի գազի բանակցություններում
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ճեղքման հույս ունի դեկտեմբերի 19-ին Բեռլինում կայանալիք գազի եռակողմ կոնսուլտացիաներում: Այդ մասին լրագրողներին հայտնել է էներգամիության գործերով Եվրահանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, որը ԵՀ-ում շարունակում է համակարգել այդ հարցը: «Անշուշտ, մենք ճեղքման հույս ուենենք այսօրվա հանդպմանը:
Բայց առաջին հերթին մենք պետք է լսենք երկու կողմերին, որոնք շատ ինտենսիվ շփումներ ունեցան վերջին օրերին եւ գիշերներին: Բոլոր կողմերը համոզված են, որ դրական ազդանշաններ են անհրաժեշտ շուկային»,- ասել է Շեֆկովիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: