Բաժիններ՝

Յուրգեն Կլոպը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2024 թվականը: Մերսիսայդցիների հետ գերմանացու վերջին պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականի ամառ:

«Անձամբ ինձ համար սա մտադրության հայտարարություն է՝ հիմնված, իմ պատկերացմամբ, այն բանի վրա, ինչին մենք արդեն հասել ենք միասին և ինչին դեռ պետք է հասնենք:

Երբ ինձ զանգահարեցին 2015-ի աշնանը, ես զգացի, որ մենք կատարյալ համապատասխանում ենք միմյանց: Հիմա ես հասկանում եմ, որ թերագնահատեցի, թե որքան: Միայն լիարժեք վստահությամբ, որ մեր համագործակցությունը երկու կողմերի համար մնում է ձեռնտու, ես կարող եմ երկարաձգել կապն ակումբի հետ մինչև 2024 թվականը»,- Կլոպին է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս