Թուրքիայում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են գազից թունավորվել հանրակացարանում
Թուրքիայի Չորում նահանգի Օսմանջիկ քաղաքում հարյուրից ավելի դպրոցական աղջիկներ են թունավորվել գազից, նրանցից հինգի վիճակը ծանր է: Այդ մասին ասված է նահանգի նահանգապետի վարչակազմի հայտարարության մեջ:
«Հարյուր երեք դպրոցական աղջիկներ են վաղ առավոտյան թունավորվել Օմեր Դերինդերի վարժարանի կանանց հանրակացարանում գազի արտահոսքի պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դպրոցականներին ուղարկել են հիվանդանոց, նրանցից քսանին բուժօգնություն է ցուցաբերվում, հինգը վերականդանացման բաժանմունքում են, բայց գիտակից վիճակում: Արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը հետազոտում է դպրոցի շենքը:
Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը, Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Չորումի նահանգապետ Մուստաֆա Չիֆթչիի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



