Զարդարեք տոնական սեղանը հավով ռուլետներով
Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 4 հատ
2. Պինդ պանիր – 150 գ
3. Քաղցր պղպեղ – 1 հատ
4. Մաղադանոս կամ սամիթ – մի փոքր փունջ
5. Մածուն – 0.5 բաժակ
6. Քնջութի սերմեր – 4 ճ/գ
7. Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Պանիրը քերել:
2. Կանաչին մանր կտրատել:
3. Խառնել, համեմել աղով:
4. Հավի կրծքամիսը ծեծել, մայոնեզ քսել և թողնել 40 րոպե:
5. Մի փոքր աղ ավելացնել:
6. Հավի յուրաքանչյուր շերտի վրա միջուկից դնել և փաթաթել ռուլետի նման:
7. Ռուլետները փաթաթել փայլաթիթեղով և 40 րոպե թխել 180 աստիճան ջեռոցում:
8. Այնուհետև հանել փայլաթիթեղները, քնջութի սերմեր ցանել և եփել ևս 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը