Բաժիններ՝

Դանիել մարգարեն Աստծո ամենից նվիրյալ մարգարեներից մեկն է, իսկ Դանիելի մարգարեությունը` Աստվածաշնչի ամենակարևոր լուսավորություններից մեկը

Դանիել մարգարեն Աստծո ամենից նվիրյալ մարգարեներից մեկն է, իսկ Դանիելի մարգարեությունը` Աստվածաշնչի ամենակարևոր լուսավորություններից մեկը: Դանիելի մարգարեությունը նախևառաջ անդրադարձ է կատարում Նաբուգադոնոսոր արքայի կողմից գերեվարված չորս հրեաների պատմությանը, որոնք անդրդվելիորեն հավատարիմ մնացին Աստծուն և նրա պատվիրաններին:

Ընդհանուր առմամբ, գիրքը բաղկացած է երկու հիմնական մասերից:

Առաջին մասում պատմվում են միմյանցից բավականին անջատ վեց պատմություններ, որոնք պատմում են այն աներևակայելի տանջանքների մասին, որոնց ենթարկվել են հրեաները իրենց հալածողների կողմից:

Իսկ երկրորդ հատվածը ներկայացնում է Դանիելի չորս տեսիլքները, որոնք նրան երևացել էին Աստծո կողմից: Այս տեսիլքները բացահայտում են բազմաթիվ կարևոր իրադարձություններ, ինչպիսիք են, օրինակ, հրեա ժողովրդի պատմությունը օտար գերիշխանության տակ գտնվելու ժամանակաշրջանում մինչ այն պահը երբ Աստված կազատագրեր նրանց և կվերահաստատեր Իր թագավորությունը:

Դանիելի մարգարեությունն իր բնույթով և ոճային ընդօրինակություններով բավականին նման է Նոր Կտակարանի վերջում գտնվող Հայտնության գրքին, քանզի թե՛ մեկի, թե՛ մյուսի կարևորագույն նպատակն է բոլոր ժամանակների հավատացյալների քաջալերումը, որպեսզի նրանք մշտապես հարատևեն իրենց հավատքում և զգան Աստծո զավակ լինելու հեքիաթային բերկրանքը:

Արմեն Չաքմիշյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031