«Մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել»
Անկախության վերականգնումից հետո, ցավոք, մենք չենք կարողացել այս օրինաչափությունն ու մտածողությունը պետական հիմքերի վրա դնել:
բ. Որ ադրբեջանի ազգային հերոսը քնած ժամանակ մարդուն կացնահարած ողորմելին է, իրենց խնդիրն ու դժբախտությունն է:
գ. Որ վերջին տարիններին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ, մեծացնում է ազդեցությունը միջազգային ասպարեզում, իր շահերից ելնելով ինքնուրույն քայլեր է կատարում, իսկ Հայաստանը կորցնում է հաշվառելի գործոն դառնալու կարողականությունը, նույնպես իրականություն է:
դ. Հայաստանի Հանրապետության նախագահի օգոստոսի 31-ի կատարած գործողությունները որքան վճռական, սկզբունքային էին, թերևս` նույնքան էլ ուշացած: Ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը, տեղյակ լինելով հնարավոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք:
Մեկնելով այս հաստատումներից` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է.
1. Այդուամենայնիվ`անհրաժեշտ է պետականորեն ծրագրված հստակ քայլեր ձեռնարկել` այս պարտության հետևանքները մեղմելու և միջազգային ասպարեզում կորցրածը ետ բերելու նպատակով:
2. Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել:
3. Պահանջում ենք անդրադառնալ միջազգային հանրության պահանջով հայ-թուրքական արձանագրությունները օրակարգի վրա պահելու քաղաքականությանը և ետ կանչել Հայաստանի ստորագրությունը:
4. Մեր գնահատմամբ, ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար` Հայաստանում և հայության մեջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում և աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը»: