«Մարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ չեն կարող լինել տեսանելի վայրերում չօգտագործող շենքեր». Տիգրան Ավինյան
Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու ամենատեսանելի վայրերում գտնվող և չօգտագործվող շենքերի նկատմամբ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն իր հերթին նշեց, որ 1990-ական թվականներին մասնավորեցված հազարավոր միավոր գույքի մասին արխիվում կան հարյուր հազարավոր փաստաթղթեր, և դրանց ուսումնասիրությունը շատ մեծ ռեսուրսներ է պահանջում։
«Ցավոք, դրանցում առկա է տեղեկությունների պակաս։ Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում որոշակի գործարքների ուսումնասիրությունների հետ կապված արդեն իսկ ունենք հարուցված քրեական գործեր, բայց պնդելու համար, որ եղել են պայմանավորվածություններ, որ չեն իրականացվել, դրա համար հարկավոր է, որ այդ պայմանները մատնանշվեն»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ իրենք պատրաստ են ուսումնասիրել բոլոր գործարքները։