Գրիզմանը՝ Մեսսիի և Սուարեսի հետ բարդ հարաբերությունների մասին
«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է թիմում հարմարվելու մասին: «Ես շատ ամաչկոտ եմ և լավ չեմ շփվում մարդկանց հետ:
Ես այն մարդկանցից չեմ, ովքեր զրույց են սկսում: Բայց մենք Մեսսիի և Սուարեսի հետ աստիճանաբար ճանաչում ենք միմյանց, արդեն միասին ճաշել ենք: Մեր հարաբերությունները միայն ժամանակի ընթացքում կբարելավվեն: Հասկանալի է, որ շուտով մենք մեզ ավելի հարմարավետ կզգանք դաշտում:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա մենք նման խաղացող չենք տեսնի առաջիկա 40 տարիներին: Այն, ինչ նա անում է, անհավատալի է: Շատ հաճելի է նրան դիտել՝ որպես խաղացող»,- ասել է Գրիզմանը:
Սիրարփի Աղաբաբյան